Մարդ
Մարդը CTSD-ի սկզբնակետն է՝ ոչ որպես մեկուսացված անհատ, այլ որպես սեփական կյանքի, ընտրության և իմաստի հեղինակ։ Այստեղ ձևավորվում է ներքին հիմքը՝ ինքնաճանաչում, որոշման աղբյուր, գործելու կարողություն և պատասխանատվություն։
Հասարակություն
Հասարակությունը այն մակարդակն է, որտեղ մարդու ինքնորոշումը դուրս է գալիս անձնական տարածքից և դառնում է հարաբերությունների, վստահության, ճանաչման, սահմանների և մասնակցության մշակույթ։ Եթե մարդը հարաբերություններում կորցնում է սուբյեկտայնությունը, հասարակական կյանքը դառնում է հարմարվողականություն կամ ճնշում։
Ինստիտուտներ
Ինստիտուտները պետք է չփոխարինեն մարդուն, այլ ստեղծեն պայմաններ, որոնցում սուբյեկտները կարող են գործել պատասխանատվությամբ։ Կրթությունը, իրավունքը, տնտեսությունը, մշակույթը և տեխնոլոգիական համակարգերը ինքնորոշումահեն են, երբ մեծացնում են մարդու և հասարակության գործունակությունը։
Հանրապետություն
Ինքնորոշումահեն հանրապետությունը այն քաղաքական ձևն է, որտեղ ազատ և պատասխանատու սուբյեկտների կարողությունը վերածվում է հանրային կառավարման սկզբունքի։ Այստեղ օրենքը, անվտանգությունը, ռազմավարությունը և զարգացումը գնահատվում են նրանով, թե արդյոք պահպանում են հանրային սուբյեկտայնությունը։
Քաղաքակրթություն
Քաղաքակրթությունը CTSD-ում վերջնական հորիզոնն է՝ ինքնորոշված մարդկանց, հարաբերությունների, ինստիտուտների և հանրային իմաստների երկարաժամկետ կազմակերպում։ Քաղաքակրթական ապագան կայուն է, երբ տեխնոլոգիական ուժը, քաղաքական ձևերը և մշակութային իմաստները ծառայում են մարդու սուբյեկտայնությանը։